Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Պաշտոնական

Վրաերթի ենթարկված 61-ամյա տղամարդը մահացել էր․ վարորդը հայտնաբերվեց

Նոյեմբերի 7-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա Թևան Ղազարյանին՝ պատճառելով մահ և դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթ կատարողը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:

«ՎԱԶ-2107»-ը հայտնաբերվել է Ջրառատ թաղամասում և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն։