Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան ստորագրեց
A A
Պաշտոնական

Վարչապետը Սևանի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն Սարգիս Մուրադյանը նշանակվել է Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

 Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`
Սարգիս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: