A
A
Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՄԻՊ աջակցությամբ տեղափոխվել է կացարան
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։
Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան: Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:
Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ