Բացել լրահոսը Փակել լրահոսը
255020054_251961353642356_1958017280622972405_n
A A
Պաշտոնական

Արցախցիների աջակցության նոր ծրագրի վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից (կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար)։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն տրվում է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։