A
A
Կրեմլում հաստատել են Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսը
Աջակցիր «Ա1+»-ինԿրեմլում հաստատել են այն տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուպինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
«Այս, իսկապես այդպիսի հանդիպում նախապատրաստվում է, նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,-հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս» գործակալությանը։
Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթ չի բացառվում երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառումները՝ նվիրված Արցախի վերաբերյալ կնքված եռակողմ հայտարարության մեկ տարվան։