Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+vazgen
A A
Սպորտ

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը նվաճեց արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը` բրոնզե մեդալ

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյան Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց:

 

Մեր 70 կգ քաշային ըմբիշը եզրափակիչ մենամարտում չնայած բավական մեծ ակտիվություն ցուցաբերեց, սակայն մրցակիցը հակահնարքների հաշվին հաղթեց 10:2 հաշվով և հռչակվեց չեմպիոն: Վազգեն Թևանյանը դարձավ արծաթե մեդալակիր:

 

Մինչ այդ մեր 57 կգ քաշային ըմբիշ Մանվել Խնձրցյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 10:0 հաշվով հաշվով հաղթեց հնդիկ մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր: