Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Վթար Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել է Տաշիրի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ, որտեղ և մահացել։