Բացել լրահոսը Փակել լրահոսը
252350908_610115586795806_4518290966638575001_n
A A
Սպորտ

Դավիթ Չալոյանը` բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:

Այսօր +92 կգ քաշային մեր բռնցքամարտիկը եզրափակիչ մրցամարտում ուժերը չափեց Մարկ Պետրովսկիի հետ։ Նա չնայած միավորներով հաղթեց առաջին ռաունդը, սակայն 2-րդ և 3-րդ ռաունդներում զիջեց մրցակիցն և ի վերջո պարտվեց 1:4 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում նվաճեց երկու մեդալ` մեկ արծաթ և մեկ բրոնզ (Հովհաննես Բաչկով):

Վերջին անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նույնպես հռչակվել էր փոխչեմպիոն: