Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (1)
A A
Սպորտ

Վազգեն Թևանյանը հաղթեց բոլորին և մտավ եզրափակիչ. ըմբշամարտի Մ-23 ԱԱ

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում կպայքարի ոսկե մեդալի համար:

Մեր 70 կգ քաշային մարզիկը նախնական փուլում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Նա կամային բարձր հատկանիշներ դրսևորեց քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ մրցամարտերում` միևնույն 5:4 հաշվով պարտութան մատնելով թուրք Սյունեյթ Բուդակին և մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին: Վաղը եզրափակիչում Վազգեն Թևանյանը կհանդիպի ղրղըզ Էլնազար Ակմատալիևի հետ, որն այս տարվա մեծահասակների աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է:

Մեր մյուս ըմբիշներից 79 կգ քաշային Արման Ավագյանը կիսաեզրափակիչում 2:11 հաշվով ժամանակից շուտ պարտվեց թուրք Ռամազան Իշակ Սարիին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար: 

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը պարտություն կրեցին քարդեն քառորդ եզրափակիչ փուլում, սակայն նրանք վաղը նույնպես պայքար կմղեն բրոնզե պարգևների համար, սակայն սփոփիչ մրցաշարում: