Բացել լրահոսը Փակել լրահոսը
252716143_1774854222706541_2427896939386128350_n
A A
Պաշտոնական

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ՝ հայտնում են Մայր Աթոռից։

Հոգեշնորհ Տ․ Բաբկեն վարդապետ Սալբիյանը սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։

Արժանապատիվ Տ․ Սահակ քահանա Սահակյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում։