Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՌՀ
A A
Պաշտոնական

ՀՌՀ-ն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին

Դեռևս 2020 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին (The Mediterranean Regulatory Authorities Network-MNRA https://www.rirm.org/en/accueil-2/?fbclid=IwAR3TLtDFfvzMzVEHRIENRsLrAjF_T-cHCJ10ZQmlCIrr3wvYiv2AEJAmnyE) անդամակցելու նպատակով և սկսել անդամակցության գործընթացները։

Հոկտեմբեր ամսին կայացել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի հերթական նիստը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Հանձնաժողովը։ Նիստից հետո Հայաստանի անդամակցության հարցով տեղի է ունեցել քվեարկություն և ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայաստանը ընտրվել է հարթակի լիիրավ անդամ։  

Նշենք, որ Հարթակը ստեղծվել է 1997 թվականին Ֆրանսիայի և Կատալունիայի (Բարսելոնա) առաջարկով, նպատակ ունենալով ամրապնդելու Միջերկրածովյան երկրների միջև պատմական և մշակութային կապերը, հնարավորություն ստեղծելու տարածաշրջանի անկախ կարգավորող մարմիններին տեսալսողական մեդիայի կարգավորմանը վերաբերող թեմաների ուսումնասիրության և փորձի փոխանակման համար:

Հարթակին անդամակցում է 26 երկիր, իսկ նոյեմբերի 5-ից նաև Հայաստանը։