Բացել լրահոսը Փակել լրահոսը
դպրոց
A A
Պաշտոնական

ԱԱՏՄ-ն իրականացնելու է դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման մշտադիտարկումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնելու է Հայաստանի հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերի պահպանման մշտադիտարկումներ։

 հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է այդ հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով:

«Ըստ այդմ՝

-Հաստատության շենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C: