Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարեր են բացվել
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձել է հայրենիքի զավակների անձնուրացությանը, կատարած սխրանքներին, նշել, որ Արցախյան երրորդ պատերազմին մասնակցած բոլոր քաջորդիների շնորհիվ Արցախը մնում է հայկական ու, չնայած բարդ մարտահրավերներին, շարունակում է ապրել:
Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնատար այլ անձինք: