Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Պաշտոնական

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Նոյեմբերի 3-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը։