Քննարկել են Առողջապահության ազգային ինստիտուտի հզորությունները մեծացնելու հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները քննարկելու և տեսակետեր փոխանակելու նպատակով ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին։
Քննարկել են գիտաուսումնական գործընթացի մանրամասները, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ բժշկական հետբուհական կրթական համակարգի խնդիրներն ու օրենսդրական հնարավոր բարեփոխումներն ու նախաձեռնությունները։
Խոսել են նաև Առողջապահության ազգային ինստիտուտի հզորությունները մեծացնելուց, այդ թվում կլինիկական բազաներով հարստացման մասին՝ համալսարանական կլինիկաների նախատիպով։
Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է, որ ջանքեր կգործադրի, որպեսզի բարձրացված հարցերն ու խնդիրները լուծվեն կառավարության գործընկերների և Ազգային ժողովի հետ համատեղ։
Նաև պայմանավորվել են առաջիկայում թեմատիկ քննարկումներ ունենալ առանձին ամբիոնների կլինիկական օրդինատորների հետ։
Առողջապահության ազգային ինստիտուտում 2019 թվականից լայն թափով վերսկսվել է ուսումնական գործընթացը, բացվել են 20-ից ավելի ամբիոններ, իրենց հետբուհական կրթությունն են ստացել հարյուրավոր կլինիկական օրդինատորներ՝ բարձրացնելով բուհի վարկանիշը և վերականգնելով երբեմնի համբավը։