Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պարոն Օհանյան, սա Ձե՞ր, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկնա․ Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն տասներորդ անգամ չի ընտրվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քվեարկությունից հետո  հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին․ «Պ-ն Օհանյան, սա ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն ա, որովհետև այս շրջապտույտը տրամաբանությունից դուրս ա, էսպես թե էնպես դուք հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք»,- նշեց նա  և  մտավախություն հայտնեց, որ այսպես շարունակվելու դեպքում երեքշաբթի օրերը կդառնան «ղազինյանական»։

-« Պարոն Օհանյանը չի եկել, հարցեր չենք կարող տալ, պարոն  Ղազինյանը չի եկել, հարցեր չենք կարող տալ»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը և առաջարկեց պաշտպանության նախկին նախարարին նոր թեկնածությունով հանդես գալ։

Հիշեցնենք, որ գործող օրենքով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն ընդդիմությանն է, և ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է նոր կամ  նույն թեկնածուին առաջադրի։