Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահը զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ (տեսանյութ)

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության մասին շրջան­ակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժող­ովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթ­ները կլիմայի փոփոխու­թյանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ­։ Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայ­նեցված գործողություն­ների ծրագիր: Այսօր նախատեսված է նաև Հայաստանի Հանրապե­տության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը: Իսկ մինչ այդ նախագահը գագաթնաժողովի շրջանակ­ում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նա­խագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլ­եր Անգելա Մերկելի, Մոնակոյի արքայազն Ալբ­երտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգի­պտոսի նախագահ Աբ­դել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալ­եքսանդար Վուչիչի, Կի­պրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգեն­տինայի նախագահ Ալբեր­տո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստ­անի նախագահ Սադիր Ժա­պարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալի­այի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչ­ապետ Ջասթին Տրյուդոյ­ի, Ավստրալիայի վարչա­պետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժ­իպ Միքաթիի, Լյուքսեն­բուրգի վարչապետ Քսավ­յե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյով­ենի, Ավստրիայի կանցլ­եր Ալեքսանդր Շալենբե­րգի, Եվրոպական խորհր­դի նախագահ Շառլ Միշե­լի հետ: