Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գյումրին նոր քաղաքապետ ընտրեց (տեսանյութ)

Գյումրու ավագանու առաջին նիստում 24 կողմ, 8 դեմ ձայներով քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանը։ Վերջինս առաջադրվել էր «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության կողմից։ Նրա թեկնածությանը դեմ քվեարկեցին «Զարթոնք»-ը, ՀՀԿ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը։

«Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներից մեկը` Վահան Հունանյանը, չմասնակցեց քվեարկությանը, ՔՊ-ի 11 անդամները միաձայն ընտրեցին Վարդգես Սամսոնյանին։ Վերջինս նիստում հատուկ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին։