Բացել լրահոսը Փակել լրահոսը
250850893_1885660968273633_582604278197201620_n
A A
Պաշտոնական

Արամուս գյուղն առաջին անգամ մանկապարտեզ կունենա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արամուս համայնքում ծանոթացել է համայնքի մանկապարտեզի շենքի շինարարության ընթացքին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Համայնքում մանկապարտեզ չի եղել։ Այն կառուցվում է առաջին անգամ Կառավարության սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքում կգործի ժամանակակից լուծումներով մանկապարտեզ 50 փոքրիկների համար։

Նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Բարեկարգվում է նաև շենքի բակային հատվածը։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, հորդորել արագացնել շինարարության տեմպը և աշխատանքները կատարել բարձր որակով։