Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Վրթանես Սրբազանը ռուս խաղաղապահներին ասել է՝ հնարավորության դեպքում աշխատանքի ընդունեն ծագումով ղարաբաղցի՝ ՌԴ քաղաքացիներին (տեսանյութ)

«Արցախն այսօր ամեն ինչի կարիք ունի, բայց ամենից շատ կարիք ունի, որ մեր ժողովուրդը վաղվա տեսլական ունենա, իսկ հիմա անորոշություն է»,- ասում է  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

Ըստ նրա՝ ադրբեջանցին պետք է տեսնի, որ դեպի Արցախ Հայաստանից հոսք կա, ինչն այսօր շատ փոքր է։  Թեմի առաջնորդը կոչ է անում պարբերաբար ուխտագնացություններ կազմակերպել Արցախ  նույնպիսի ինտենսիվությամբ, ինչպես ժամանակին՝ Քովիդից առաջ,  դեպի  Երուսաղեմ էին  կազմակերպում։

«Այդ  միայն այց չէ Գանձասար, այց չէ Ամարաս, լուրջ ենթատեքստ ունի, գնալ-գալը բավականին խոսուն կլինի»,-ասում  է նա։

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի տվյալներով՝  մոտ 200000 ծագումով ղարաբաղցի   է ապրում Ռուսաստանի հարավային շրջաններում։

Նա դիմել է  ռուս խաղաղապահներին,որ հնարավորության դեպքում աշխատանքի ընդունեն ծագումով ղարաբաղցի՝ ՌԴ քաղաքացիներին։  Եթե եկողների հինգ տոկոսն էլ վերադառնա արմատներին, Տեր Վրթանեսը գոհ կլինի։

Սրբազանը շեշտում է՝ եթե ընտրություն լինի եկեղեցի կառուցելու եւ բանակը  հզորացնելու միջեւ, առավել կողմնակից կլինի երկրորդին․

«Մեր տունը, մեր պարիսպները պիտի հզոր լինեն։ Պարիսպ՝  կնշանակի առաջին հերթին քո անվտանգությունը ուժեղացնել, որից հետո   ներսում եկեղեցի, դպրոց, մշակույթի տուն կառուցի»։

«Եթե մենք հզոր չենք մարմնապես,(այս դեպքում՝ բանակը) հոգեւորը կթուլանա»,- շարունակում է Արցախի թեմի առաջնորդը։

Եթե մենք ազգովին կարողանանք հզոր պաշտպանողական կառույց ստեղծել, կնշանակի՝ ապրելու իրավունք ունենք այստեղ,- շեշտում է  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում