Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում  քվեարկության դրվեց «Դատական գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ և արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ, արդար դատաքննությանը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»-ի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Քվերակության արդյունքում նախագիծը ստացավ 25 կողմ ձայն, 0 դեմ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չքվեարկեց: Որոշումը չընդունվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն նշեց, որ ՔՊ-ն այս նախաձեռնությանը կողմ չի կարող քվեարկել, քանի որ դա ԱԺ-ի իրավասություններից դուրս է. «Ես ևս մեկ անգամ խնդրում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին հաշվի առնել այն բոլոր լիազորությունները, որոնք տրված են Ազգային Ժողովինին, և եթե նրանք վկայակոչում են դատական օրենսգրքի որեւէ հոդվածի անկատարությունը, ապա կարող են այս պարագայում օրենսդրական վերահսկողություն սահմանել և այնուամենայնիվ որևէ կերպ չառընչվել քննիչ հանձնաժողովների գործառույթներին: Ես ուզում եմ նշել, որ քվեարկության մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ, ինչին մենք չէինք կարող մասնակից դառնալ»:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն նշեց, որ  քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության չքվեարկելը որեւէ հետեւանք չի ենթադրում: Պարզապես խմբակցությունը չի մասնակցելու այդ աշխատանքներին, ինչի մեջ ինքը որեւէ խնդիր չեմ տեսնում:

Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան են լինելու նաեւ արդարադատության նախարարի` 2020 թվականի նոյեմբերի 1-ից հարուցած կարգապահական վարույթները և դրանց հարուցման տրամաբանությունը: