Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանին դաժանորեն զգուշացնում է, որ ավելի շատ բան կկորցնի, եթե դիմադրի․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Ես համոզված չեմ, որ Ռուսաստանը ցանկանում է 1920-ական թվականների քարտեզներով անի սահմանազատումն ու սահմանագծումը, քանի որ 44 օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ամեն ինչ Ադրբեջանի օգտին արեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե  Հայաստանն ու Ադրբեջանը հարցը կարող են լուծել խորհրդային շրջանի քարտեզներով։

Վ․Պուտինն ասել էր, որ այդ քարտեզները ՌԴ ՊՆ գլխավոր շտաբում են, սակայն չէր նշել, թե խոսքը որ շրջանների քարտեզներին է վերաբերում՝ 1920-ակա՞ն, թե՞ 1970-ականներից հետո ստեղծված քարտեզներին է վերաբերում։

Վ․Պուտինը նաև հավելել էր, թե սահմանազատման և սահմանագծման հարցում «կողմերից ու ՌԴ-ից բացի որևէ այլ մեկը պետք չէ, քանի որ ռուսական բանակի ԳՇ-ում կան քարտեզներ, որոնք ցույց  են տալիս, թե ինչպես է անցել հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին»։

Եվ անդրադառնալով հարցին, թե տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացում Հայաստանն իվերջո միջա՞նցք, թե՞ պարզապես ճանապարհներով անցնելու հնարավորություն է տալու Ադրբեջանին, քաղաքագետն ասում է Հայաստանին այդ հարցում ամենաշատը ՌԴ-ն է ճնշում․ «Ռուսաստանը դաժանորեն զգուշացնում է, որ Հայաստանն։ Հիմա մի քանի գաղտնիք ասեմ՝ զգուշացնում է, որ Հայաստանը շատ այլ բաներ կկորցնի, եթե դիմադրի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում