Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Ջհանգիրյանն ասել ա․․․ բայց եթե չբացահայտվի, շարունակական բաներ կլինեն․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Եթե Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը ողջ լինեին, մենք այսօր լրիվ այլ պետություն կունենայինք։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորակամ միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Այդ ոճրագործությունը պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Նա նշեց, որ եթե նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգհիրյանն ասել է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտվել է, ուրեմն ժամանակի հետ ամեն ինչ պարզ կլինի։

Նշենք, որ այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցը։ 1999 թ այս օրը Նաիրի Հունանյանի գլխավորած հանցավոր խումբը ներխուժեց Ազգային ժողով ու կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սկսեց ինքնաձիգից կրակահերթեր արձակել, որի հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու պատգամավորներ։ Զոհերի թիվը 8-ն էր։