A
A
Փոխնախարարն ընդունել է ԱՀԿ ներկայացուցչին
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ՝ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթությունները, քննարկվել ԱՀԿ կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակները։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանում Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ներդրման գործնական քայլերի, միջազգային պրակտիկայի վրա հիմնված գնահատման չափորոշիչների կիրառման կարևորությունը։