Բացել լրահոսը Փակել լրահոսը
249872017_2679483339013869_7549639747245694124_n
A A
Պաշտոնական

Մրցակցության հանձնաժողովի պատվիրակությունը մեկնել է Վարշավա

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ մեկնել են Վարշավա:
 
?Հայկական պատվիրակությանն ընդունել է Lեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին: Լեհաստանի մրցակցային մարմնի ղեկավարը, ողջունելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին, առանձնահատուկ կարևորել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության զարգացումը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:
 
?ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության և երկկողմ համագործակցության համար՝ շեշտելով, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի օրակարգում գտնվող առաջնային հարցերից է նաև սպառողների շահերի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը:
 
?ՄՊՀ ներկայացուցիչները Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո կմեկնեն Բիդգոշչ և Պոզնան, որտեղ հանդիպումներ կունենան գրասենյակի մասնաճյուղերի ղեկավարների հետ:
 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով