Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Սվերդլով գյուղում այրվել է մոտ 470 հակ անասնակեր

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16։14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվերդլով գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մոտ 470 հակ անասնակեր։