Բացել լրահոսը Փակել լրահոսը
74271_b
A A
Պաշտոնական

Հրազդան քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17։02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։39-ին։

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։