Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 26.10.
A A
Սպորտ

«Արարատը» ամրապնդվում է 2-րդ հորիզոնականում․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Արարատը» Գյումրիում հյուրընկալեց Չարենցավանի «Վանին»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով։ Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Սերժ Դեբլեն։

«Արարատն» այս հաղթանակից հետո վաստակեց 22 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում։ «Վանը» վեցերորդ պարտությունը կրեց առաջնությունում և 9 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։