Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանին հեռացրեցին ամբիոնի մոտից․ նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված դրամական միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր ԱԺ լիագումար նիստում ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ելույթի ժամանակ սլաքներն ուղղեց ընդդիմությանը․ «Սփյուռքում լայն կապեր ունեմ։ Անհանգստություն են հայտնում, որ հիմնադրամը վարկաբեկելու քաղաքականություն է վարվում։

Մարդկանց մոտ անվստահություն  է սերմանվում, որ չարժի գումարներ վստահել հիմնադրամին, որովհետեւ չարաշահվում է։ Այ սա ես համարում եմ սրիկայություն։ Ընդդիմության խնդիրն է  խոշորացույցի տակ վերցնել ընդդիմության թերությունները, ինչը ողջունելի է, բայց թացը չորի հետ խառնելը․․․»։ 

Ապա «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն այսպես պատասխանեց Խաչատրյանին․ «Արցախ ուրացողը դավաճան է, դա դավաճանություն է, ինչպես քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս ԶԼՄ-ների առաջ ուրացավ Արցախը»։

Գեղամ Մանուկյանի արձագանքից հետո, իրավիճակը լարվեց, նիստը ընդմիջվեց։