Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞վ է ձեզ վճարում․ ադրբեջանական քարոզչամեքենայի նյութերը ձեր լրատվամիջոցներով փորձում եք առաջ տանել (տեսանյութ)

«Եթե մեր գործադիր իշխանությունն իր  տեղում լինի՝ Պաշտպանության նախարարությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, նորմալ տեղեկատվություն կներկայացնի, ոչ թե կհարձակվի ՄԻՊ-ի վրա, որը միակ պաշտոնատար լիազորություններ ունեցող անձն է, որ հստակ պաշտպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը»,- այսօր ԱԺ-ի ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Նազելի Բաղդասարյանը։

Վերջինս  ելույթում իր հերթին խորհուրդ տվեց  ընդդիմադիր պատգամավորին՝ իշխանությանը դասեր տալու փոխարեն  փորձել ընդդիմության մեղքի բաժինը գտնել՝ նշելով․  «Եթե փորձում եք ասել, թե կառավարությունը լավ չի կոմունիկացնում ինչ-որ բաներ, փորձեք  ասել մեղքի բաժինը ընդդիմության, որ չեղած հարցերից կեղծ թեզեր է փորձում կերտել, ադրբեջանական քարոզչամեքենայի նյութերը ձեր արբանյակային լրատվամիջոցներով փորձում է առաջ տանել, որ չեղած սահմանային ցանկացած հարցը բերում և սարքում են ինչ-որ մի օրակարգ, թե էս կառավարությունը հայրենիք է հանձնում, լուրջ ե՞ք ասում»։

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ ընդդիմությանը պատկանող լրատվամիջոցները մարդկային նյարդերի և հույզերի վրա են խաղում, երբ փորձում են ասել, որ սահմանային լարվածություն կա․ «Գորիսը կորցնում ենք, Զանգեզուրը կորցնում ենք, մի հատ էլ Շիրակից են մտնելու, էդ դուք ո՞ւմ եք ծառայում, էդ ձեզ ո՞վ է վճարում»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկացած նախագծի քննարկման ժամանակ անընդհատ առաջ տարվող այդ թեզը պատիվ չի բերում ընդդիմությանը։