Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն․ ի տարբերություն շատերի չեմ թաքցնում կրոնական պատկանելությունս․ Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում թեժ քննարկում ընթացավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի առնչությամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ 4000 զոհ ունենք և մեռելոցներն էլ հանում ենք հիմա։ Նրա խոսքով` հունվարի 7-ը պետք է պարտադիր ոչ աշխատանքային լինի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ իր հերթին հակադարձեց ընդդիմադիրների ելույթին` ասելով, որ պետք չէ տոների կրճատումը շահարկել և բերել–կապել անգամ քրիստոնեական արժեքների հետ։

«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն,- այսպես արձագանքեց Արսեն Թորոսյանը՝ դահլիճից իր ելույթի ժամանակ արձագանքող «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Նազարյանին՝ ասելով, թե ի տարբերություն շատերի՝  ինքը չի թաքցնում իր կրոնական պատկանելությունը կամ չպատկանելությունը։

Անդրադառնալով Հայաստանում ոչ աշխատանքային օրերին՝ Թորոսյանը նշեց, թե այդ թվերով աշխարհում ռեկորդակիր պետությունների թվին ենք դասվում։ Նա ընդգծեց նաև, թե տոների և հիշատակների մասին կարգավորումները դրդում են ծուլության  և փոխարենը առաջարկեց զբաղվել աշխատանքի խրախուսմամբ։