Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քանագեղ հնավայրում պեղումներ են իրականացվում

 
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿը հայտնում է, որ պեղումներ են իրականացվում Քանագեղ հնավայրում։
 
Պեղումները ղեկավարում է ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։
 
Արշավախմբի կազմում են ՊՈԱԿ-ի գիտական աշխատակիցներ Հասմիկ Սիմոնյանը, Տիգրան Զաքյանը, Լուսինե Ալեքսանյանը, ինչպես նաև Հայաստանի պատության թանգարանի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը։
 
Պեղումների ընթացքին ծանոթացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։