Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիմակ
A A
Պաշտոնական

ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը

ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը․
 
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
 
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`
✅կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
✅պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
✅պահել սոցիալական հեռավորություն,
✅ հաճախակի օդափոխել փակ տարածքները։
 
? Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: