Բացել լրահոսը Փակել լրահոսը
248920576_2874229969492347_7680087422643508964_n
A A
Պաշտոնական

Կիրականացվի համապետական ծառատունկ՝ այս անգամ նոր ձևաչափով

 
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ՝ հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
 
Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
 
ℹ Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Կտրամադրվի ընդհանուր թվով 10.000 տնկի։
Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին։
☎️Հեռ։ 091 88 22 22, (+374 10) 65 02 70
? Էլ․ հասցե։ [email protected]
ℹ️ Ինչպե՞ս դիմել
Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի`
✅ Մասնակիցների թիվ
✅ Կազմակերպության կողմից գործընթացն համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ.համար, էլ.հասցե)
Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։