Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Պաշտոնական

Վրաերթի ենթարկված կինն ու տղամարդը մահացել են

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին, որոնք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը: Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։