Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հիմնանորոգվում է Ստեփանավանի Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆբ-յան գրառում է արել․

Ստեփանավան կատարած այցի ընթացքում ծանոթացել եմ տարվող շինարարական աշխատանքներին։
 
Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով: Հիմնանորոգումն իրականացվում է պետական միջոցներով` Վանաձորից-Տաշիր ճանապարհի նորոգման շրջանակում:
 
Ստեփանավանի Բաղրամյան փողոցում խնդիր կար նաև ջրատարների, կոյուղատարների և մայթերի նորոգման հետ կապված, և այս նպատակով կառավարությունը լրացուցիչ 300 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել, որի շնորհիվ առավելագույնը երկու ամիս անց կահավորված և լիարժեք ավարտուն տեսքով ճանապարհը կհանձնվի շահագործման: