Բացել լրահոսը Փակել լրահոսը
248657230_3063882670519508_94728681828918909_n
A A
Պաշտոնական

Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով

COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն անցկացրել բուժանձնակազմի հետ։