Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիկ Ճղրիկյանը` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հենրիկ Ճղրիկյանը ոսկե մեդալ նվաճեց: Մեր 86 կգ քաշային բռնցքամարտիկը եզրափակիչում միավորներով հաղթեց չեխ Դավիդ Պոլակին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը պարտություն կրեց եզրափակիչ մարտում և բավարարվեց 2-րդ տեղով:

Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը եվրոպական ստուգատեսում վաստակեց 5 մեդալ` 2 ոսկի, 2` արծաթ, 1` բրոնզ: