Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ խոտածածկ տարածքում
A A
Պաշտոնական

Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին։