Բացել լրահոսը Փակել լրահոսը
27297912-D800-4B9B-B966-A0E395C10D11-580x387
A A
Պաշտոնական

ՀՀ դեսպանը Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացմանը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մեր դեսպանը՝ Վլադիմիր Կարմիրշալյանն այսօր Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Տոռեմոլինոսի քաղաքապետ Խոսե Օրտիսը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Քաղաքապետ Օրտիսի խոսքերով՝ Տոռեմոլինոսն այս կերպ իր համերաշխությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին։Խաչքարը նվիրաբերել է գործարար Հրանտ Դոլուխանյանը։