Բացել լրահոսը Փակել լրահոսը
247201633_265026738966191_695205895580576484_n
A A
Հասարակություն

Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպել է Հայ դատի ղեկավարության հետ

Լոս Անջելեսում հանդիպումներ եմ ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ հանդիպումներում ներկայացրել եմ հետպատերազմյան իրավիճակն Արցախում, անվտանգային ու մարդասիրական մարտահրավերները և կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Երախտագիտություն է հայտնել հոգևոր առաջնորդներին Արցախին ցուցաբերվող շարունակական ու սրտացավ աջակցության համար՝ ընդգծելով դրա հատկապես բարոյական նշանակությունը Արցախի բնակչության համար:

Հանդիպել եմ նաև ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներին՝ ատենապետ Նորա Հովսեփյանի գլխավորությամբ, ով բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության գործում:

Բոլոր հանդիպումներում քննարկել ենք Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համատեղ ջանքերով հետպատերազմյան մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն առնչվող հարցերը»: