Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցում են «Մտքերի գագաթնաժողովին».ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը։
 
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովը կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:
 
Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցող քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակների, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում կքննարկեն հիմնական երկու թեմաները՝
աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները։

Տեսանյութը՝  Factor.tv-ի