Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զորակոչ (8)
A A
Պաշտոնական

Ձմեռային զորակոչը՝ հոկտեմբերի 25-ից մինչև հունվարի 31-ը

 

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: 2021 թ. ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Նախատեսվում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: Ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում և փոփոխություններ որ լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ 2021թ․-ի ընթացաքում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին կտրամադրվի պետական աջակցություն: Ծրագիրը կիրականացվի 50 շահառուի, այդ թվում՝ 5 հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղի հարմարեցմամբ։