Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Կուտակումներ՝ բժշկական լաբորատորիաներում․ մի շարք խախտումներ են հայտնաբերվել

‼ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրում են նաև բժշկական լաբորատորիաները։
 
ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։
 
Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝
• մարդկանց կուտակումները,
• դիմակ չկրելը,
• սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։
Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։
❗❗ Զգուշացում լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ)՝ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։
❗❗❗Խախտում թույլ տված տնտեսավարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին