Բացել լրահոսը Փակել լրահոսը
248022879_4422563514528965_4310937584119838626_n
A A
Պաշտոնական

Գանձագողության դեպքեր՝ Կոտայքի մարզում

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿը հայտնում է, որ 2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուներն արձանագրել են գանձագողության, գանձախուզության երեք դեպք։

Հերթական՝ թվով 4-րդ դեպքը հուշարձանների պահապաններն արձանագրել են երեկ՝ շրջայցի ընթացքում։

Մեղրաձոր համայնքում գտնվող հանրապետական նշանակության Ամրոց հուշարձանի տարածքում անհայտ անձինք երկու փոս են փորել։

Ամիսներ առաջ Մեղրաձորի մեկ այլ Ամրոց հուշարձանի տարածքում ևս նմանատիպ դեպք էր գրանցվել։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին։