Բացել լրահոսը Փակել լրահոսը
depositphotos_177331648-stock-photo-little-plants-with-red-leaves
A A
Պաշտոնական

Արարատյան դաշտում մինչև -3 աստիճան ցուրտ կգրանցվի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին` -5․.․-6 աստիճան ցուրտ։
 
? Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև:
? Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
? Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: