Բացել լրահոսը Փակել լրահոսը
246618315_3061984957375946_7422115933155752511_n
A A
Պաշտոնական

Վթարից տուժածների առողջական վիճակի մասին. թարմացված

Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից: «Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր:

Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նշենք, որ 2021թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է,  ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։