Բացել լրահոսը Փակել լրահոսը
financial times
A A
Քաղաքականություն

Թուրքիան հաջողության չի հասել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման հարցում

Թուրքիան կարող է ներառվել Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «մոխրագույն ցուցակում», քանի որ հաջողություն չի գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման գործում։ Այս մասին Ermenihaber-ի տեղեկացմամբ՝ գրում է անգլիական Financial Times թերթը՝ հայտնելով, որ այդ որոշումը հաստատվելու է հինգշաբթի օրը Փարիզում կայանալիք ժողովում։

Նշվում է, որ որոշման արդյունքում կարող են նաև նվազել օտարերկրյա ներդրումները դեպի Թուրքիա։ Ըստ տեղեկությունների՝ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը նաև առաջարկել է, որ Թուրքիան հատուկ մշտադիտարկման ենթարկվի Միջազգային համագործակցության հետազոտության խմբի կողմից և այդ առաջարկը, ամենայն հավանականությամբ, ընդունվելու է։

«Մոխրագույն ցուցակում» են գտնվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը և այլն։ Այդ ցուցակում ընդգրկվող երկրները հատուկ մոնիթորինգի են ենթարկվում և ռազմավարական թերությունների մատնանշման դեպքում պարտավորվում են վերացնել դրանք սահմանվող կոնկրետ ժամկետում։