Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Պաշտոնական

Կաքավաձորի մոտ «Գազել»-ի շուռ գալու հետևանքով զոհերի թիվը 5-ն է

Ըստ նախնական տվյալների՝ Կաքավաձորի մոտ «Գազել»-ի շուռ գալու հետևանքով կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ։

ԱԻՆ-ը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա 6 զոհ և 9 տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։