Բացել լրահոսը Փակել լրահոսը
246473841_4387502981327173_2554897294232629086_n
A A
Պաշտոնական

Լայնածավալ ստուգայցեր մայրաքաղաքի խոշոր խանութներում

Կորոնավարակի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեկոյան լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի խոշոր խանութներում:
 
❌ 37 սուպերմարկետներում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով։
 
❗ ՍԱՏՄ երեկոյան ստուգայցերը կշարունակվեն այսօր:
☝️ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
☝️ Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 
 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին